Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 16-17.2012

Համաճարակային իրավիճակը վերահսկելի է

Համաճարակային իրավիճակը վերահսկելի է

Սիբիրյան խոց հիվանդության առաջին ահազանգն ստացվել է 2012 թվականի հոկտեմբերի 16-ին, երբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվել է հիվանդության մաշկային ձևի կասկածելի 1 դեպք: Նույն օրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայության կողմից ՀՀ ԱՆ տեղեկատվություն է ստացվել, որ Վարդենիսի տարածաշրջանից Երևան բերված մսեղենում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ:

 

Ելնելով ստեղծված իրավիճակից` ՀՀ առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան մասնագետների կողմից իրականացվել է իրավիճակի վերլուծություն, որի արդյունքում անհապաղ ձեռնարկվել են կանխարգելիչ, հակահամաճարակային միջոցառումներ, բակային համայցեր, բնակչության իրազեկման բարձրացման նպատակով մշակվել են հուշաթերթեր, կազմակերպվել առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

 

Բակային համայցերի արդյունքում Ծովակ, Վանևան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան համայնքներում հայտնաբերված սիբիրյան խոց կասկածելի 51 հիվանդը հոսպիտալացվել է։ Կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ, հիվանդների տնային օջախներում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: 

 

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է 16 դեպք, որից 8-ում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ, իսկ մյուս 8-ի պատասխանը եղել է թույլ դրական` պայմանավորված վերքերի վաղեմությամբ և հիվանդների կողմից հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ։ Անկախ լաբորատոր հետազոտությունների արդյունքներից, հայտնաբերված 51 հիվանդն ստացել է անհրաժեշտ բուժում։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կենդանիների անկման մասին տրված տեղեկատվության հիման վրա միջոցառումներ են ձեռնարկվել նաև ՀՀ Տավուշի, Կոտայքի և Արմավիրի մարզերում: Վարակված կենդանիների և դրանց մսեղիքի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: 

 

Սիբիրախտն նախևառաջ սմբակավոր կենդանիների հիվանդություն է, որը ծագում է վարակված արոտավայրերում սպորներով սնվելուց, որն էլ արտահայտվում է աղիքային վարակի ձևով: Հիվանդությունն սկսում է սուր կամ կայծակնային, որը տևում է րոպեներ, մեկ ժամ կամ մի քանի ժամ: Կենդանիների բերանից, քթից և բնական այլ բացվածքներց հոսում է արյուն կամ շճահեղուկ: Հիվանդության սուր ընթացքի դեպքում կենդանիների մոտ բարձրանում է ջերմաստիճանը մինչև 40-42,5oC, դողացնում են, ցնցվում են մկանները, արագանում են երակազարկն ու շնչառությունը, ի հայտ է գալիս կտրուկ ընկճվություն, կենդանու հայացքը դառնում է անշարժ, անասունը ասես «քար է կտրում»: Զարգանում է արյունախառն փորլուծություն, մեզը դառնում է մուգ կարմիր գույնի:

 

Մարդիկ վարակվում են շփվելով վարակված կենդանիների հետ, հիվանդությունն ի հայտ է գալիս մաշկային ձևով: Ինֆեկցիայի վարակի տեղում ձևավորվում է ածխի նման սև կաշվեթեփ,, շրջապատված տեղային բորբոքման կարմիր թմբիկով: Չի թույլատրվում հեռացնել կամ, ընդհանրապես, որևէ կերպ վնասել կաշվեթեփ: Վարակված միս ուտելն առաջացնում է աղիքային ձևի արյունոտ փորլուծություն:

 

Արտաքին միջավայրում մանրէն ձևավորում է սպորներ, որոնք կայուն են և կարող են հողի մեջ պահպանվել տասնյակ տարիներ, նույնիսկ հարյուրամյակներ: Հայտնի են, այսպես կոչված, «անիծված դաշտեր», որտեղ վարակները դարեր շարունակ պարբերաբար գրանցվում են: Վարակված կենդանիների մորթիներից պատրաստված հագուստը ևս վտանգավոր է: 

 

Մահացությունը պայմանավորված է հիվանդության ձևով.

 

  • մաշկի համար` 10-20%, 
  • աղիների համար` մոտ 50 %,
  • թոքերի համար` մինչև 95 %:

 

Ի դեպ, թոքային ձևը ներկայումս քիչ է հանդիպում, եթե միայն այն չի կիրառվել որպես մանրէաբանական զենք:

 

Սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: 

 

Ծովակ, Վանևան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան, Լուսանկունք, Մեծ Մասիրք, Ներքին Գետաշեն, Ակունք, Սոտք համայնքներում իրականացված բակային համայցերի արդյունքում ներկայում Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդանոցում, սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ, հոսպիտալացվել է 4 հիվանդ, որոնք ստացել են անհրաժեշտ բուժում,իրականացվել են լաբորատոր հետազոտություններ: 3 հիվանդի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ: 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կենդանիների անկման մասին տրված տեղեկատվության հիման վրա միջոցառումներ են իրականացվում նաև ՀՀ Կոտայքի մարզում: Վարակված կենդանիների և դրանց մսեղիքի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. doctor54.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առողջապահության ոլորտի 2013թ. բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ  2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...

Հրատապ թեմա Հայաստանում
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության...

Հրատապ թեմա Հայաստանում
Դեղերի գովազդին ներկայացվող պահանջներ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում
Օրակարգում են մարզային խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
Նախարարը Լոռու մարզում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում...

Ռոտավիրուսային պատվաստումներ
Ռոտավիրուսային  պատվաստումներ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...

Կանխարգելում Վարակաբանություն Հրատապ թեմա Հայաստանում
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը...

Հղիություն, ծննդաբերություն Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա
Նոբելյան մրցանակ
Նոբելյան մրցանակ

Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում  մրցանակակիրները երկուսն են...

Բջջային բացահայտում
Բջջային բացահայտում

Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...

Դեպքեր, բացահայտումներ
Պսորիազի համար պատասխանատու գենը
Պսորիազի համար պատասխանատու գենը

Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...

Գենետիկա Մաշկաբանություն
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...

Առողջ երեխա
Ի՞նչ է քիմիաթերապիան
Ի՞նչ է քիմիաթերապիան

Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան...

Բուժում Ուռուցքաբանություն
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից

Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի...

Հրատապ թեմա Աշխարհում
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ

Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...

Հրատապ թեմա Հայաստանում
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց

Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Ես և կարիերան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ